Սարսափելի ողբերգական դեպք Երևանի կենտրոնում. կա զոհ և վիրավոր (տեսանյութ)

Shamshyan.com-ը գրում է. 0 STOPPED Այսօր, դեկտեմբերի 5-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում Սարալանջի ճանապարհի կամրջի վրա բախվել են Nissan Tiida, BYD, Mercedes, Toyota Camry և Vaz 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի և հատուկ

նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման թիվ 16 հատուկ ջոկատի փրկարարները, Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, տեղափոխվել են հիվանդանոց։ Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արշակ Սայանի գլխավորությամբ։

Այս պահին նույն գումարտակի 3-րդ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ՝ Ճանապարհային ոստիկանները տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի խցանումներ տեղի չունենան։ Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցել է, և ճանապարհային ոստիկաները վարորդներին թույլատրում են երթևեկել 1 ուղղությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության

ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առիթվ Հ․ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքությունը։ Մինչ վթարի վայրում զննություն էր կատարում հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում Երևանի ՃՈ կառավարման կենտրոն, որ վիրավորներից մեկը մահացել է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *