Սարսափելի սպանություն.մանրամասներ. կապշեք, երբ իմանաք, թե որն է պատճառը

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16: 35-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղի դաշտամիջյան հատվածում երիտասարդ տղայի դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Գևորգ Հակոբյանը և ոստիկանության

Մեծամորի բաժանմունքի պետի տեղակալ Տ. Հակոբյանը: Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության ջոկատը: Փրկարարներն ու ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են երիտասարդ տղայի ՝ գլխի մասում հրազենային վնասվածքներով դի: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Հաշվի առնելով

հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև մարզի դատախազի տեղակալ Արամ Դոլինյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ, 19-ամյա Անդրանիկ Մարտիրոսյանն էր: Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-

հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *