ԱՄՆ պաշտպանական բյուջեի նախագծով նախատեսված են պատժամիջոցներ Թուրքիայի դեմ

ԱՄՆ-ի 2021 ֆինանսական տարվա (սկսվում է հոկտեմբերի 1-ից) պաշտպանական բյուջեն նախատեսում է Թուրքիայի դեմ պատժամիջոցների պարտադիր սահմանում՝ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով։ Նախագիծը համաձայնեցվել է Կոնգրեսի երկու պալատների կողմից, փոխանցում է TASS-ը։

Պատժամիջոցները կսահմանվեն օրենքի ուժի մեջ մտնելուց 30 օրից ոչ ուշ։

Նշենք, որ հոկտեմբերի 16-ին Թուրքիան առաջին անգամ զորավարժություններում փրոձարկել է Ռուսաստանից գնված С-400 «Տրիումֆը»։ Իրականացվել են երեք հրթիռների արձակումներ, որոնք հաջողությամբ խոցել են թիրախները։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *