«Այլևս այստեղ չերևաք, սա մեր տարածքն է». ադրբեջանցիները՝ հայերին

Երեկ հրապարակված հայ գերուն մորթելու կադրերից երեք եզրահանգում կարելի է անել.Դեպքը տեղի է ունեցել հավանաբար հետկապիտուլիացիոն շրջանում: Ինչու՞: Որովհետև հայ գերին անչափ նիհար է` ակնհայտորեն հյուծված: Դա կարող է վկայել այն մասին, որ հնարավոր է հայ կամավոր է կամ զինծառայող, որ թաքնվել է թշնամու օկուպացիոն զորքերից և վերջերս է հայտնաբերվել:Եվ երկրորդ` այդ սահմռկեցուցիչ տեսանյութի հիմա տարածումից կարելի է հասկանալ այն ճշմարտությունը, որ հայկական կողմին ահաբեկելու` սարսափով բարոյալքելու քաղաքականությունը դեռևս շարունակվում է: Շարունակվում է, որովհետև հիմա էլ Արցախից բացի` Սյունիքից են փորձում տարածքներ ստանալ, իսկ դա ապահովելու համար անհրաժեշտ է, որ հայերը սկսեն սարսափել ադրբեջանցիներից:Դա նաև մեսիջ է, որ հայերը, որոնք դեմ դուրս կգան ադրբեջանցուն` ընտանի կենդանու պես կմորթվեն դաշտերում և դա կուղեկցվի ծափերով և խինդ ու ծիծաղով:Իսկ երրորդը, որ Հայաստանի պետությունն այլևս չկա: Գերիները շարունակում են գերի մնալ, նոր քաղաքացիներ են գերեվարվում, իսկ հավանաբար անտառներում առկա մեր մարտիկներն ու քաղաքացիական բնակչությունը լքված են ոչ միայն պաշտոնական Երևանի, այլև` Արցախում տեղակայված «փրկարաուների» կողմից:Դավաճանության զոհասեղանին բառացիորեն զոհաբերվող այս մեկ հայն անգամ այսպես գազանաբար չէր մորթվի, եթե Երևանում փաստացիորեն թրքական գործակալ չկառավարեր:Եվ սա թերևս միակ տեսանյութը չէ, որ մենք դեռ տեսնելու ենք:

axbyur`https://blognews.am/arm/news/724836/?fbclid=IwAR1AlJwc0yZwp4m2ZsvdU1IdymFOyAhA1RPBrGFJZbo28CrOTAH3Lo63AaA

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *