Հրաշքով փրկվածը․ Հայկն ասում է՝ պատերազմն իրենից շատ բան խլեց, բայց նաև սովորեցրեց ամենակարևորը․ Վիդեո

«Մեքենայից իջանք, ու զգացինք, որ մեզ վրա արդեն կրակում են: Մենք զենքի ձայն ենք լսում, ու պատկերացնում էինք, թե որքան են մեզ մոտեցել: Կրակահերթից զոհվեց ընկերս՝ Յուրին: Սողեսող փորձեցինք մոտենալ, որ օգնենք, այդ ժամանակ էլ վիրավորվեցինք: Յուրիին էլ արդեն անհնար էր օգնել: Մենք իրար էլ չէինք կարողանում օգնել: Իմ ձեռքերն էին վիրավոր, ընկերոջս՝ Արթուրի ոտքերը: Նաև ձեռքիս զարկերակն էր շատ լուրջ վնասվել», — պատմում է Հայկ Աղաջանյանը:

Շոկային վիճակից Հայկը որոշ ժամանակ ցավ չի զգացել: Հետո արդեն վիճակն սկսել է բարդանալ: Փրկվելու հույսն ամեն րոպե ավելի աննշան էր դառնում:

«Անցավ մոտավորապես 20 րոպե ու ցավը սկսեց ուժեղանալ: Փորձեցի ինքս իմ ցավը մեղմացնել, շարժվեցի, ու այս անգամ արդեն կրակեցին մեջքիս: Ցավից գալարվում էի: Չգիտեմ՝ ինչ հրաշքով եմ ողջ մնացել», — պատմում է Հայկը:

Շարունակությունը տեսանյութում․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *