Եթե այս իշխանությունը մնա, ապա մենք՝ 10 մլն հայս, ստորագրել ենք այդ ամոթալի փաստաթղթի տակ. Հրանտ Թոխատյան

Գերիների հարցով Կառավարությանը դիմելու համար մենք խորհեցինք և հասկացաք,

որ ինչու դիմենք մի բանի, որը չկա, ո՞ւմից պահանջեմ, ինչի՞ պահանջեմ:

Ես կարող եմ խնդրել ,օտար երկրներն օգնեն ինձ այդ հարցում, բայց Կառավարությունը, ընդհակառակը, ինքը պետք է ինձանից խնդրի, որ այս հարցում կանգուն լինենք:

Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանը, որ այսօր միացել է նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված ակցիային:

Թոխատյանը նշեց, որ անցած օրերին մտավորականների կողմից կազմակերպած երթերն այլ թեմա ունեին և դրանք նպատակը գերիներին, անհետ կորածներին և զոհերի մարմինները վերադարձնելն էր:

«Իսկ այսօր այստեղ եմ, որովհետև կարծում եմ՝ ամոթալի պայմանագիրը, որը ամսի 9-ին կնքվեց և ստորագրվեց, նշանակում է, որ եթե այս իշխանությունը մնա, ապա մենք՝ 10 մլն հայս ստորագրել ենք դրա տակ:

Ես չեմ ուզում դա ստորագրել,

որովհետև դա իմ կյանքին, ապրածին դեմ է, դրա համար այս Կառավարությունը պետք է հեռանա»,-ասաց նա:

Նա դժվարացավ պատասխանել, թե ինչպես պետք է ընտրվի նոր իշխանությունը, բայց անպայման ինչ-որ ճանապարհներ կան: Վերջինս նաև նշեց, որ այս պահին չունի այն հարցի պատասխանը, թե «Եթե Փաշինյանը չէ, ապա ո՞վ» և կարծում է, որ կարող է ժամանակավոր Կառավարություն լինի, որտեղ նաև սփյուռից ներկայացուցիչներ կլինեն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *