Շատ լավ լուր բոլոր զինծառայողների համար

Արցախում ժամկետային զինծառայողների ծնողների հանդիպումը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ ավարտվել է։ Ծնողներից մեկը հայտնում է հանդիպման

մանրամասները․ «Հենց նոր տեղի ունեցավ մեր հանդիպումը Պաշտպանության նորանշանակ նախարարի հետ: Պատերազմի արհավիրքով անցած մեր երեխաներին ըստ եռակողմ համաձայնագրի Արցախից հանելու և ՀՀ-ում տեղակայելու, անվտանգության երաշխիքներ տրամադրելու, նրանց

զինծառայության մարդկային պայմաններ ապահովելու և բուժզննում անցկացնելու մեր պահանջին ի պատասխան նախարարն ասաց հետևյալը’ 1. Երեխաները ապահովվելու են 10-օրյա արձակուրդով, որը կսկսվի դեկտեմբերի 1-ից: 2. Քննարկվում է պատերազմին մասնակցած և Արցախում

ծառայությունը շարունակող երեխաների փոխարինումը ՀՀ-ում ծառայող և չմասնակցած զորքով: 3. Առողջական հրատապ խնդիրներ ունեցող երեխաների անհերթ կտարհանվեն: 4 և շատ կարևոր կետը’ նախարարը հավաստիացրեց, որ Բերձորի անվտանգության երաշխիքը տվել է ռուսական կողմը»:

axbyur`https://vendeto.info/?p=118376&fbclid=IwAR1z0RrPZ4Zf-XYuAKzTmRDxNHQC27rWL8pk6gZvOrE-kkl8ZYnkLu1DgF4

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *