Փաշինյանը հոգեկան խանգարումներ ունի, հիվանդ է, չգիտի՝ ինչ է բանակը, ինչ է պատերազմը. Մովսես Հակոբյան

Նիկոլ Փաշինյանը հոգեկան խանգարումներ ունի, նա չի պատկերացնում, թե ինչ է բանակը, ինչ է պատերազմը և երբ ինչ է կատարվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանն ասել էր, թե 9-րդ պաշտպանական շրջանը ճեղքվեց՝ հանգեցնելով աղետի, և այն գեներալը, ով իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է պատասխանատվությունը այդ ձախողման համար, հիմա ասուլիսներ է տալիս, չակերտավոր բացահայտումներ անում՝ մոռանալով հիշեցնել, որ իր ժամանակներում 42 միլիոն դոլար մսխելու փաստի առիթով, անպիտան զենք գնելու փաստի առիթով քրեական գործ է հարուցված Ազգային անվտանգության ծառայությունում առնվազն մի դրվագով, մյուս դրվագով հետաքննություն է ընթանում:

«Ինձ համար մտահոգիչ չէ, թե իրավապահներին ինչ պիտի ասի, որ անեն, ինձ համար մտահոգիչ է հայրենիք կորուստը, ինչը արդեն փաստ է»,- ասաց գեներալ-գնդապետը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի մատնանշած 42 մլն դոլարի անպիտան զենք ձեռք բերելու գործին, ապա Մովսես Հակոբյանն ասաց։

«Թող հարցնի Անդրանիկ Քոչարյանին, իր հետ խոսել է այդ մասին, որոշակի տեղեկություններ ունի և հարցրեք քննչական մարմիներին, թե իմ դերակատարությունը որն է եղել: Այդ մարդը հիվանդ է, հիվանդ: Հոգիս հանգիստ է, ես հայրենիք չեմ տվել»,- ասաց նա:

Մովսես Հակոբյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Աննա Հակոբյանը հրամանատարական շտաբում Պաշտպանության բանակին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով է եղել, ասաց, որ թող նախ բացատրեն՝ ինչու էին սկզբում ստել, հետո էլ ասել էին, թե Մովսես Հակոբյանը կորոնավիրուսով է վարակված եղել, դրա համար են հանել, ինչը, նրա խոսքով՝ այդպես չէր:

«Երկրորդը՝ հարցրեք հրամանատարական շտաբում գտնվողներին, թե ում բարոյահոգեբանական վիճակն է բարձրացրել, կարծում եմ՝ արդյունքները փաստում են՝ բարձրացրե՞լ է, թե ոչ»,-ասաց նա:

աղբյուր՝https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fblognews.am%2Farm%2Fnews%2F723333%2F%D5%86%D5%AB%D5%AF%D5%B8%D5%AC%3Ffbclid%3DIwAR2pZWEiZD-v-NTqR4_eaHxL3zxCYBOOW0JeKN_dPStSoFvwCn2leHjlilE&h=AT29KfSASlBc3DV_kOJbNmCaSmomqAuziJpDRsw6wTBzi7vWdoFKaYgbGk_IqPvDagLa9CInviA2yMRH774dgCM_9r6TPVZdl9ahmvXLwBcighmbxB7IYjyFHNwcSsYfUPi6&__tn__=%2CmH-R&c[0]=AT1P35op102va5DbjFcD6gZyPqS-hl_RUxk22-1pl1eQWqG8FYnEV4E6wydxYUrYNlz10wx9UCx5ZAOX2S2aTBuH4QrotFvCWrhFat4rA-HTpW7PoEw_EgzMQhdXt8u7oSepB-tW6nn4GkJ2qJ1gxThvKsssEAAsOy8fL72tR3pIFL4JR0_WrWSBQjhVBfNBxGEvX3b6eM2R

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *