5 տարի հետո Ադրբեջանին անցած ԼՂԻՄ տարածքում կբնակեցվի 0.5 մլն ադրբեջանցի, ապա կլինի ռեֆերենդումի նման մի բան և Ստեփանակերտը գեղեցիկ կերպով կանցնի Ադրբեջանի կազմ. ադրբեջանագետ

Իհարկե, կգան, Ադրբեջանում չեն հարցնում՝ ուզո՞ւմ ես, թե չես ուզում, Ադրբեջանում բարձում են ավտոբուս և բերում են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է սպասվում Արցախի հանձնված տարածքներին, արդյոք ադրբեջանցիները կգան այդ տարածքներում ապրելու:

«Այդ մարդկանց բերելու են, մի քանի հատ տուն կկահավորեն, կսարքեն ու կասեն՝ վերջ, ապրեք, սա է ձեր տունը»,- ասաց նա:

Անդրադառնալով Շուշիի վերաբերյալ ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է առաջարկից, որ Շուշին մնա հայկական զինուժի վերահսկողության տակ փախստականների վերադարձի պայմանով և արդյոք նման իրավիճակում որևէ Ադրբեջանից կցանկանար բնակվել Շուշիում, վերջինս նշեց.

«Պուտինն ասել է նախնական պլանի մասին, որը մերժվել է, Փաշինյանը հրաժարվել է, հիմա կլինի այնպես, ինչպես ուզում են Ադրբեջանն ու Պուտինը, որովհետև հայկական կողմի կարծիքն արդեն էական չէ, հայկական կողմն արդեն հրաժարվել է: Այսօրվա դրությամբ Նիկոլ Փաշինյանն ստորագրել է փաստաթուղթ, ըստ որի, Շուշին անցնում է Ադրբեջանին: Եթե-ներով հարցերի չանդրադառնանք: Իրականությունն այն է, որ այն ամենը, որ 2,5 տարվա ընթացքում արել է Նիկոլ Փաշինյանը, սխալ է եղել, ամեն մի քայլը, ամեն մի արարքը, ամեն մի ստորագրած փաստաթուղթը՝ ներառյալ կապիտուլյացիան և կապիտուլյացիայից բխող բոլոր հետևանքները, այնտեղ ոչ մի ճիշտ բան չկա»,– ասաց Արմինե Ադիբեկյանը:

Ըստ ադբրեջանագետի՝ արդեն պոստ-ֆակտում ոչինչ չի կարելի անել, որովհետև Պուտինը հստակ ասել է, որ հաջորդ իշխանությունները, որ գան և փորձեն հետ կանգնել, հետ քաշել ՀՀ ստորագրությունն այդ փաստաթղթից, դա կլինի ինքնասպանություն Հայաստանի համար:

Արմինե Ադիբեկյանը համաձայն չէ այն կարծիքներին, թե Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը մնացել է անորոշ: «Շատ որոշ է, մի 10-15 ղարաբաղցի հայ կտանեն, կբնակեցնեն Ստեփանակերտում մի 5 տարի հետո կանցկացնեն ռեֆերենդումի նման մի բան, իհարկե, Ալիևի բերած 304,000, այսպես կոչված, փախստակաների վրա այդ 5-6 հազարի ձայնը չի էլ երևա ու կասեն՝ վերջ, ռեֆերենդումն անցավ, Արցախի մնացած հատվածն էլ է մտնում Ադրբեջանի կազմ, թեման փակվեց»,- ասաց նա:

Արմինե Ադիբեկյանն ընդգծեց՝ հիմա Ստեփանակերտում 5-6 հազար հայ կա, դժվար էլ ավելանան: «Ես, իհարկե, ամեն ինչ հասկանում եմ, բայց 60 հազար դրամով մարդուն փորձել խաբելով բերել Արցախում ապրելու, դա ծաղրելի է ու վիրավորական»,- նշեց նա:

Ճշտող հարցին՝ նրա կարծիքով՝ ամբողջ Արցախն Ադրբեջանին կցելը տարիների, 5 տարվա հա՞րց է, նա արձագանքեց.«Այն տարածքները, որոնք հիմա հսկում են ադրբեջանական զորքերը, անցնում են Ադրբեջանին առանց որևէ խոսքի, խոսքը Ստեփանակերտի, Մարտունու ու մի քանի գյուղերի մասին է, որտեղ էլ ամենալավ խոստումներով հազիվ 10 հազար հայ հավաքեն, Ադրբեջանը կես միլիոն է բերելու»:

Ճշտող հարցին էլ՝ Ադրբեջանի բերած թեկուզ այդ 0.5 միլիոնն իրավասություն ունենալո՞ւ է որոշել մեզ մնացած Արցախի հատվածի ճակատագիրը, նա պատասխանեց. «Հադրութում այո, մնացած ԼՂԻՄ տարածքի բնակավայրերում՝ այո, ԼՂԻՄ-ի տարածք է բերելու բնակեցնի այդ մարդկանց: Երբ Հադրութի կես միլիոն ադրբեջանցին կքվեարկի, որ Արցախը մտնում է Ադրբեջանի կազմ, Ստեփանակերտի 10 հազարի ձայնը ոչինչ չի որոշելու, Ստեփանակերտը գեղեցիկ կերպով մտնելու է Ադրբեջանի կազմ»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *