Նիկոլ Փաշինյանը դեռ պետք է Ռուսաստանին. «Взгляд»-ի ուշագրավ անդրադարձը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայիս դժվարությունների առաջացնում են շատերի չարախինդ վերաբերմունքը։ Մեկ շաբաթում նա վերածվեց քաղաքական սնանկ մարդու եւ այժմ արդեն նման չէ դեմոկրատ լիդերի, այլ աստիճանաբար վերածվում է սեփական ժողովրդի ատելությանն արժանացած բռնապետի, ով կառչած է իշխանությունից։ Սակայն հենց հիմա Փաշինյանի՝ իշխանության ղեկին մնալը համապատասխանում է Ռուսաստանի շահերին։ Այս մասին գրում է ռուսական «Взгляд» պարբերականը։Նրա դեմ են դուրս եկել հիմա բոլորը՝ եւ հանրային կարծիքը, եւ փողոցում բողոքի ցույցեր իրականացնողները եւ սեփական թիմի անդամները։ Արդեն իսկ հրաժարական են տվել փոխվարչապետի գրասենյակի վարիչը, ԱԳ նախարարն ու էլի շատ պաշտոնյաներ, առանձին պատգամավորներ իշխող դաշինքից հրաժարվել են մանդատից։

Հոդվածագիրը նշում է, որ Փաշինյանին հիմա իրավիճակի հանգուցալուծման տարբեր սցենարներ են առաջարկվում՝ արտահերթ ընտրությունների անցկացում, անհապաղ հրաժարական եւ ազգային համաձայնության կառավարության ձեւավորում, նրա հանդեպ քրեական հետապնդում սկսել եւ այլն։ Հատուկ ծառայությունները նույնիսկ հայտարարեցին, որ իշխանազավթման եւ նրա դեմ մահափորձ է կանխվել։ Սակայն դատարանները չհամաձայնեցին այս ամենի հետ եւ պարզվեց, որ դատարանները նույնպես նրա դեմ են հիմա։ Սակայն Փաշինյանը ցույց է տալիս, որ ոչ մի տեղ հեռանալ չի պատրաստվում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *