Իսրայելական բանակը Դամասկոսի մատույցներում հարվածներ է հասցրել սիրիացի զինվորականներին

Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել սիրիական բանակին և հատուկ նշանակության «Ալ-Կուդս» ուժերին։ Այս մասին ասվում է իսրայելական բանակի՝ ՑԱԽԱԼ-ի թվիթերյան հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ սիրիական SANA գործակալությունը հայտնել էր այն մասին, որ արաբական հանրապետության ՀՕՊ համակարգերը հետ են մղում Դամասկոսի երկնքում իսրայելական ավիահարվածը։ Իսրայելը, ենթադրաբար, կրակ է վարել Գոլանի բարձունքների կողմից։ Հարվածի հետևանքով երեք սիրիացի զինծառայող է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել։ Պատճառվել է նյութական վնաս։ SANA-ի տվյալներով՝ հաջողվել է մի քանի հրթիռ ոչնչացնել։

Իսրայելական կողմը նշում է, որ հարվածները հասցվել են՝ ի պատասխան Իսրայելն ու Սիրիան իրարից բաժանող «Ալֆա» գծի մոտ մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքերի տեղադրման, որի նպատակը եղել է իսրայելցի զինվորականների վրա հարձակումը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *