Թուրքական զորքը կմտի Ադրբեջան․ խորհրդարանը որոշեց Էդողանի սրտով

Թուրքիայի խորհրդարանը երեքշաբթի հաստատել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը, որով նախատեսվում է զորք ուղարկել Ադրբեջան: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրքական NTV հեռուստաալիքին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Էրդողանի հրամանագիրը հավանության են արժանացրել իշխող «Արդարության և զարգացման» կուսակցության, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցության, «Ազգային միասնության» կուսակցության և «Լավ» կուսակցության պատգամավորները:

Տվյալ հրամանագրով նախատեսվում է Թուրքիայի Զինված ուժերի զինծառայողներին մեկ տարով ուղարկել Ադրբեջան:Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *