«Հնարավորություն կար, որ պատերազմը դադարեցվի, և փախստականները վերադառնան, բայց Փաշինյանը հրաժարվեց». Պուտինը՝ Շուշին պահպանելու մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտնեց, որ հոկտեմբերի 19-20-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հայերը կկարողանային պահպանել Շուշին, սակայն այնտեղ պետք է վերադառնային գաղթականները։ Պուտինը նշեց, թե կարողացել էր համոզել Իլհամ Ալիևին, սակայն հրաժարվել էր Նիկոլ Փաշինյանը։ «Ի զարմանս ինձ, Փաշինյանն ուղղակիորեն ասաց, որ այստեղ տեսնում է վտանգ հայերի ու Ղարաբաղի համար, հիմա այդքան էլ չեմ հասկանում՝ ինչ վտանգ, եթե Շուշին մնում էր հայկական կողմում և այնտեղ լինելու էին ռուս խաղաղապահները»,- ասել է Պուտինը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *