Հայաստանն անկախ, ինքնիշխան պետություն է, այս պետությունն իրավունք ունի որոշելու իր ներքին գործերը, ինչպես հարկն է․ Պուտին

«Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հոկտեմբերի 19-20-ը գործնականում պայմանավորվածություն էր ձեռք բերվել դադարեցնել մարտերը Լեռնային Ղարաբաղում, բայց հետո «այն չի հաջողվել»:

«Ես արդեն ասել եմ, որ 19-ին և 20-ին ես մի շարք հեռախոսային խոսակցություններ եմ ունեցել ինչպես Նախագահ Ալիևի, այնպես էլ վարչապետ Փաշինյանի հետ: Ընդհանուր առմամբ, ինձ թվում էր, որ մենք գրեթե համաձայնության էինք եկել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ: Բայց դա չստացվեց, ցավոք», – ասել է Պուտինը, փոխանցում է Газета-ն։

«Ինչ վերաբերում է Շուշի քաղաքին, ապա Շուշին հանձնելու հարց երբեք չի արծարծվել», – ասել է Պուտինը:

Երկրի ղեկավարի խոսքով՝ դեռ հոկտեմբերին իրեն հաջողվել էր համոզել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որ հնարավոր է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց իր կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձը, այդ թվում ՝ Շուշի քաղաք: Սակայն հայկական կողմը սա համարեց անընդունելի պայման: Պուտինը նշել է, որ այդ դիրքորոշումը իր համար «անսպասելի» էր:

Պուտինի խոսքով՝ Հայաստանում տիրող իրավիճակը երկրի ներքին գործն է։

«Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, դա մեր գործը չէ, Հայաստանի գործն է: Հայաստանն անկախ, ինքնիշխան պետություն է, այս պետությունն իրավունք ունի որոշելու իր ներքին գործերը, ինչպես հարկն է»,-նշել է նա:

Լրագրողի հարցին, թե ինչ կլինի, եթե Հայաստանում իշխանությունը փոխվի և նրանք որոշեն չեղարկել նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունը, Պուտինը պատասխանեց․ «Դա ուղղակի ինքնասպանություն կլինի»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *