ԼՂ հարցով համաձայնությունը ձևակերպվել է 1 օրում. պայքար է եղել ամեն տողի համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել ԼՂ խնդրի կարգավորման հարցում ԱՄՆ և Ֆրանսիայի դերը: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, ՌԴ նախագահն անդրադարձել է նաև ԼՂ-ում կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին:

«Ուժային կառույցները չեն կարող թույլ տալ, որ հանրությունը ներսից պառակտվի»,- ասել է նա:

Խոսելով ԼՂ-ում ռուս խաղաղապահների թվի մասին, նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է բավարար քանակի խաղաղապահ, իսկ նրանց թվի ավելացումը հնարավոր է միայն կողմերի համաձայնության պարագայում:

ՌԴ նախագահը հայտնել է՝ ԼՂ հարցով համաձայնությունը ձևակերպվել է մեկ օրում. պայքար է եղել ամեն տողի, ամեն ստորակետի համար:

ՀԱՊԿ միջամտությանն անդրադառնալով՝ Պուտինը նշել է. համաձայն այդ իրավունքի՝ Ղարաբաղն Ադրբեջանի մաս էր, ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել. Հայաստանի վրա որևէ մեկը չէր հարձակվել:Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *