Մոսկվան ակնկալում է, որ ՄԱԿ-ը կմիանա ԼՂ-ում կատարվող աշխատանքներին. Լավրով

Մոսկվան ակնկալում է, որ ՄԱԿ-ի կառույցները, հետևելով ԿԽՄԿ-ին, կմիանան Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Հուսով ենք, որ այլ մարդասիրական կառույցներ, առաջին հերթին ՄԱԿ-ի կառույցները, կմիանան: Նկատի ունեմ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը և, իհարկե, Լեռնային Ղարաբաղում կան նաև մշակութային ժառանգության պահպանման սուր խնդիրներ: Եվ այստեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է իր դերը կատարել»,- ասել է նա լրագրողներին:

Նա նշել է, որ ԿԽՄԿ-ն երկար ժամանակ է, ինչ տարածաշրջանում է, և նրա փորձը կարող է օգտակար լինել այլ կազմակերպությունների համար:

«Կարծում եմ, որ այդ համաձայնությունների հիման վրա ռազմական գործողությունների դադարեցումը, իհարկե, լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքի համար, որը ներկա է Հայաստանում և Ադրբեջանում, ներառյալ Լեռնային Ղարաբաղը»,- ասել է նա լրագրողներին:

Ըստ նրա՝ ԿԽՄԿ-ն կարող է կարևոր դեր ունենալ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի հետևանքները հաղթահարելու հարցում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *