Այ Թուլեք, Տեղս Գիտեք, Մեկդ Թող Գա Դեմս Կանգնի Ու Իրա Ասածն Ասի.. Գևորգ Պետրոսյանի Տված «Հաթաթան»

Գևորգ Պետրոսյանը գրում է. Ուրեմն երեկ գիշերվանից վրես մի այլ կարգի գրոհ ա կազմակերպվել: Ինչ կենդանի ասես գրում ա: Այ թուլեք, տեղս գիտեք, մեկդ թող գա դեմս կանգնի ու իրա ասածն ասի. Արա իզուր եք փորձում ինձնից դավաճանի կերպար կերտել այ տխմարներ: Ով ինձ ճանաչում ա, գիտի, թե ես ու դավաճանությունն ինչքան հեռու ենք իրարից:

Դավաճանը 3000 երեխու տան ճրագը մարած ձեր ղեկավարն ա, որ կախվել ա աթոռից ու պոկ չի գալիս, որ պատերազմը կանգնի. Նիկոլ, ինձ ուղղված էս հայհոյանքների ու իմ դեմ ուղղորդված էս անբարոյական արշավի համար դու ինձնից չփոշմանես. Նիկոլ, դու արդեն պարտվել ես ներքաղաքական կյանքում, մնում ա ինքդ հավատաս դրան. Դե, չխանգարեմ քեզ.

Ավելի վաղ նա գրել էր. Ուրեմն լսեք ա՜յ փնթիներ. Ինձ ադրբեջանական մամուլի բերանը գցելուց առաջ էս գլխարկով մարդն ուղղակիորեն հայտարարում ա, թե ինչ չկա մեր բանակում և կամավորներին հորդորում ա իրենց հաշվին ձեռք բերել էտ ամենը. Բա խի՞ չհաչացիք էտ առիթով: Բա խի՞ չհաչացիք, երբ այս գլխարկով մարդու «գլխավոր խորհրդականը» Ալիևի տիրուհուն հրավիրում էր Շուշի՝ մուղամ լսելու.

Արա, չհասկացա՞ք, դուք էտ ձեր հիմարություններով ինձ չեք կարող լռեցնել. Ա՜յ տխմարներ, երկիր ենք կորցնում, իսկ դուք ընկել եք իմ հետևից. Հա, մի բան էլ ասեմ. 3000-ից ավելի երեխու գլխակերությունն ավելի մեծ մեղք ա, քան գյխակերին քննադատելը. Էտ գլխակերը հանկարծ որ պատահմամբ հայտնվի մի զոհված Զինվորի հոգեհանգստի կամ թաղման արարողությանը, իրան տեղում թաղելու են…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *