Գարիկի հարազատներին եմ փնտրում․ Շղթան և խաչը լվացել եմ, սակայն մնացել է ձեռքումս․ անչափ հուզիչ պատմություն

Լուսինե Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է հետևյալը.

«Տղաս սպասի, մի շարժվի, խաչը մտել է վեր քիդ մեջ։ Կամաց կհանեմ հիմա։ Պիտի դիմանաս։

_Կդիմանամ հանեք։

_Մութ է, չի երևում , ոսկի է՞:

_Չէ արծաթ ա։

_Դե հիմա արյունը վրայից կլվանամ և վեր քդ հենց կապենք, կտամ քեզ։

Միայն թե անունդ ասա , որ գտնեմ քեզ, ախր բոլորիդ դեմքը հողոտ և ցեխոտ է, բոլորդ նմապ եք իրար։ Գոնե անունովդ կհիշեմ և հետ կտամ։

_Անունս Գարիկ ա։

_Լավ Գարիկ ջան, հիշի շղթադ և խաչդ ինձ մոտ են։Ժողովուրդ Գարիկը ինչ եղավ, Գարիկին ով է տեսել, տղերք Գարիկին ուր եք տարել։ Խաչը մոտս է, պետք է իրեն տամ։

_Գարիկը՞, էն գանգուր մազերով տղա՞ն։

_Հա հա ինքը։

_ Իրա վերքերը շատ էին և խորն էին:

Գարիկի հարազատներին եմ փնտրում։ Շղթան և խաչը լվացել եմ, սակայն մնացել է ձեռքումս… Իսկ ձեռքերս այրվում են։ Ցանկանում եմ վերադարձնել։ Կներես ինձ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *