Ադրբեջանը կհրապարակի՞ իր զոհերի թիվը

«Ինչքան գիտեմ՝ Ադրբեջանի օրենսդրությամբ զոհերի թիվ չի հրապարակվում: Դա շատ կարևոր նրբություն է, որը մենք պետք է հաշվի առնենք»,- այսօր խորհրդարանում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի վերջո կա՞ հստակ պատկերացում, թե որքան է մարդկային կորուստը:

Վարչապետն ասել է, որ վերջնական թիվ թե՛ անհետ կորածների, թե՛ զոհերի մասին չի կարող նշել, քանի որ աշխատանքներն այդ ուղղությամբ դեռ ընթացքի մեջ են, դիերի փոխանակումն էլ ավարտված չէ:

«Ամենաշահարկվող հարցերից մեկն այն է, թե Շուշիի համար պայքար եղե՞լ է, թե՞ չի եղել, այդ հարցի պատասխանը, կարծում եմ, ամենաուղիղը տալիս է զոհվածների մարմինների առկայությունը, ընդ որում՝ երկու կողմերից: Եթե պայքար չի եղել, էդ մարդիկ ո՞նց են զոհվել»,- ասել է Փաշինյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *