Կողքովս մի քանի կին, երեխային գրկած, լա ցելով խու ճապահար վազում էին, վազելով մոտեցա, հարցրի՝ ինչ է պատահել, տեսա, որ. Գև Խուրշուդյանի ուշագրավ գրառումը

Գև Խուրշուդյանն իր էջում գրառում է կատարել. «Ամփոփեմ երեկվա օրվաս մի քանի ժամը : Երեկ հանրապետության հրապարակում ընկերոջս պետք է հանդիպեի, հանդիպեցինք մի քանի բան կար քն նարկելու, այնուհետև պատրաստվում էի տուն գնալ, երբ կողքովս մի քանի կին երեխային գրկած լա ցելով խու ճապահար վազում էին, վազելով մոտեցա հարցրեցի, թե ի՞նչ է պատահել, տեսա, որ 2 ամսական երեխան վա ռվել է, վրան տաք թեյ էր լցվել, անմիջապես երեխային գրկել եմ դրել մեքենան ու անկեղծ չգիտեմ ինչ արագության ու ինչ ձևով հասել եմ «Աստղիկ» ԲԿ։

Երեխային գրկած մտցրել եմ ներս, փառք Ասծտո բուժաշխատողները անմիջապես հասան օգնության, 1-ին բուժօգնությունը ցուցաբերեցին, մինչև իջա ներքև, որ կանանց համար ջուր առնեմ և մեքենաս էլ սխալ էի կայանել ուղղեմ բարձրանամ վերեմ, իմացա, որ երեխային տարել են Հալաբյան փողոցում գտնվող այր վացքաբանական կենտրոն:

Գնացի այր վացքաբանական, քանզի ընտանիքը Արցախից էր, իսկ իրենց հետ տղամարդ չկար մտածեցի՝ վճարման և այլի կարիք կլինի, հիավանդանոցում արդեն իմացա, որ ամեն ինչ անվճար է արվելու, երեխայի կյանքին էլ վտա նգ չի սպա ռնում, խառնված զանգել եմ ընկերոջս՝ Նառա Գրիգորյանին, ասում եմ՝ Նառ , ինչ անեմ , ինչ տանեմ երեխային, մի խոսքով ինքս էլ պան իկայի մեջ էի: Հետո իհարկե էնտեղ թողեցի հեռախոսահամարս, որ ինչ-որ բանի կարիք եթե լինի բժիշկը ինձ զանգի:

Այր վացքաբանականում ծանոթացա մեկ այլ Արցախից եկած ընտանիքի հետ, ովքեր եկել էին իրենց զինվորին այցի, ով վի րավրովել էր անօդաչու սարքի հար վածից, հոյակապ անձիք էին, երևի վերջին օրերիս ճանաչած ամենահոյակապ մարդիկ, ինձ հրավիրեցին իրենց տուն, սիրով ընդունեցի հրավերը, այնքան հաճելի, սակայն նույն ժամանակ տխուր զրույց ունեցանք իրենց տանը:

Գիտեք, թե՛ 1-ին թե՛ 2-րդ ընտանիքը նորից գնալու է Արցախ (չասեմ, որ տղամարդիկ արդեն էսօր վերադարձել են, չգիտեմ ցա վոտ ա շա՜տ — շա՜տ): Ցա վոտա, որ կա 2 իրականություն իրական կյանք և էս զզվելի վիրտուալ տիրույթը, ուր կամ կոչ են անում իրար վա ռել կամ սպա նել: Խորհուրդ եմ տալիս, դուրս եկեք ապրեք իրականությունով, էնտեղ ուրիշ է, էնտեղ իրար սպա նելու կոչ չեն անում, մարդիկ սուս ու փուս իրանց ցա վն են քաշում: Հավանաբար էս օրերի ընթացքում էսքան չէի հուզվել որքան երեկ: Ես հավատում եմ, որ Աստծուն է պատկանում վերջին խոսքը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *