«Սպասում Եմ Ձեզ Երեւանում՝ Վերջնականորեն Լուծելու Պատերի Տակ Վնգստացողների Հարցերը..» Վարչապետի Աղմուկ Բարձրացրած Գրառումը

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»։

Իսկ ավելի վաղ նա գրել էր. «Բոլոր այն քաղաքացիներոն, ովքեր կապ չունեն ջարդարարների հետ խնդրում եմ գնալ տուն։ Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հավատում են ինձ եւ հավատում են մեզ՝ խնդրում եմ պատրաստվել պայքարի։

Հանկարծ վայրկյան անգամ չկասկածեք՝ որ որեւէ անազնիվ բան չենք արել, որեւէ գործարքի չեմ գնացել եւ գործել եմ այնպես, որ ունենամ բոլոր հարցերի պատասխանները եւ մաքուր լինեմ հայրենիքիս, ժողովրդի առաջ։ Այս ծանր պահին պիտի կանգնենք կողք-կողքի՝ ընդդեմ սերմնացու գողացող մկների։ Պղտոր ջրում ձուկ որսացողներ՝ դեռ կխոսենք»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *