Մոսկվայից Երևան մարդասիրական օգնության նոր խմբաքանակն ուղարկվել է նախօրեին. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Ռուսաստանից Արցախի բնակչության համար հումանիտար օգնության ուղարկելու աշխատանքները շարունակվում են, հայտնում են ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանությունից:

Մոսկվայից Երևան մարդասիրական օգնության նոր խմբաքանակն ուղարկվել է նախօրեին: 50 տոննա կշռող մարդասիրական բեռները ներառում են դեղորայք, բժշկական սարքավորումներ, մանկական հագուստ, ինչպես նաև առաջին անհրաժեշտության տարբեր իրեր:

Օգնությունը հավաքվել է Ռուսաստանի հայերի ջանքերով։

Վերջին հինգ շաբաթվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան է առաքվել հարյուրավոր տոննա մարդասիրական օգնություն:


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *