Արթուր Վանեցյանը դուրս եկավ դատարանից. դատախազն ընդունեց՝ ձայնագրությունները մոնտաժված են

Քիչ առաջ դատարանից դուրս եկավ Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ում ձերբակալել էին եւ դատարանը քննում էր դրա իրավաչափության հարցը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Գործող իշխանությունները փորձում են լռեցնել իմ քաղաքական գործունեությունը, բայց արդարություն այս երկրում կա եւ այս փուլում այն հաղթեց»:

Նա հավաստիացրեց, որ որևէ հանցանք չի գործել ոչ այս պահին, ոչ առհասարակ իր կյանքում եւ շարունակելու է պահպանել օրենքը:

Հավելենք, որ քիչ առաջ նրա փաստաբան Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ դատախազն ընդունել է, որ ԱԱԾ-ի կողմից հրապարակված ձայնագրությունը մոնտաժված է:

Նշենք, որ Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման եւ 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) եւ  35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) հատկանիշներով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *