Ես եմ գրել եռակողմ համաձայնագիրը, ինչո՞ւ կարդամ․ Պուտին

«Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդաշարի եթերում ցուցադրել են լրագրող Պավել Զարուբինի բացառիկ նյութը, որը նվիրված է նոյեմբերի 9-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի մասին համաձայնությանը, փոխանցում է news.am-ը: Տեսանյութում ցույց են տվել, թե ինչպես են Պուտինի սեղանին դրել երեք սպիտակ թղթապանակ եւ գրիչներ: «Մեզ մոտ այժմ հեռուստակամուրջ է Ադրբեջանի հետ», պատմել է օգնականներից մեկը:

Նախագահի սեղանի դիմաց էկրան է, որտեղ երեւում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գրասենյակը: «Հարգելի գործընկերներ, խնդրում եմ հրավիրել ղեկավարին աշխատասենյակ»,-հնչում է ձայնը: Արագ քայլելով աշխատասենյակ է մտնում Պուտինը: Սեղանին մոտենալով նա կարգադրում է սկսել տեսակոնֆերանսը Բաքվի հետ: Մյուս կողմում արդեն սպասում էր Ադրբեջանի նախագահը:

Նախագահները եկել էին սինքրոն: Համաձայնագրի բովանդակությունը դեռեւս հայտնի չէր լայն հանրությանը, այն պետք է ստորագրվեր ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից, ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանն արել է դա կադրից դուրս: Նախքան համաձայնագիրը ստորագրելը Պուտինին առաջարկել են «աչքով արագ անցնել տեքստով»: «Ինչո՞ւ ես այն կարդամ: Չէ՞ որ ես եմ այն գրել»,-պատասխանել է Ռուսաստանի առաջնորդը:

ԱՂԲՅՈՒՐ՝https://www.lragir.am/2020/11/15/599584/?fbclid=IwAR2ixyzfP0bS6VvyPON52kcl-dTcCZzSc2CK_v1ggcovltA0XgJKvH3sbp4

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *