ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը հումանիտար օգնություն ցուցաբերելու նպատակով, ուղևորվել է Հայաստան

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ինքնաթիռը 30 մասնագետների հետ ուղևորվել է Հայաստան, հումանիտար հարցերի լուծմանն աջակցելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։Ավելի վաղ ՌԴ պաշտպանության ազգային կենտրոնը հայտնել էր, որ Ռուսաստանի ԱԻՆ-ը կընդգրկվի Ստեփանակերտի  հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմում։ Այժմ ընթանում է կենտրոնի ձևավորման գործընթացը։«Մասնագետներից բաղկացած օպերատիվ խումբը տեղում կգնահատի իրավիճակը և ըստ այդմ կկազմակերպի  քաղաքացիական բնակչությանն օգնելու հետագա գործունեությունը։ Ընդհանուր հաշվով 30 մասնագետ է ուղարկվել»,- ասվում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի հայտարարությունում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *