Շնորհակալ Եմ Քեզ, Տոմ, Ես Բախտավոր Եմ Հենց Քո Շնորհիվ․ Պոնչի Գրառումն Ու Շնորհակալությունը Տոմային

Շնորհակալ եմ քեզ, Տոմ, ես բախտավոր եմ հենց քո շնորհիվ․ Պոնչի գրառումն ու շնորհակալությունը Տոմային։ Դերասան Տարոն Իսպիրյանը` Պոնչը, Ինստագրամի իր էջում հրապարակել է Թամարա Պետրոսյանի` Տոմայի հետ լուսանկար ու գրառում արել՝ շնորհակալություն հայտնելով վերջինիս իրեն Արցախին ծանոթացնելու համար: «Ես միշտ չեմ հասկացել` այն, ինչ ինձ հետ պատահում է, բա՞խտ է, թե՞ ճակատագիր (հնարավոր է` երկուսն էլ նույնն են), բայց միշտ շնորհակալ եմ: Շնորհակալ եմ քեզ, որ ինձ ծանոթացրիր Արցախ աշխարհի հետ, ինձ համար այլ բնություն, այլ մարդիկ, այլ համ ու հոտ, այլ օդ, այլ սարեր բացահայտեցիր: Շնորհակալ եմ քեզ, որ այն կարծիքները, կարծրատիպերը, այն «տարբերների» կարծիքները, տեսակները, որոնք ձևավորել էին իմ մեջ, ընդհանուր պատկերացում Արցախի ու արցախահայության մասին, դու 180 աստիճանով փոխեցիր՝ ընդամենը ինձ տանելով Արցախ:

Շնորհակալ եմ քեզ Դադիվանքի, Ամարասի, Ղազանչեցոցի, Նիկոլ Դումանի տուն-թանգարանի, Տիգրանակերտի, Տնջրիի, Գանձասարի, Շուշիի, Վանքասարի, Ստեփանակերտի, անգամ, Աձիկի մոտ հաց ուտելու համար, Ռուսին աղբյուրի, Թրթերուկի ու Խոռնավ չայի համար: Շնորհակալ եմ քեզ, որ քո ընկերները դարձան իմ ընկերները, ուրախ եմ, որ Արցախում ընկերներ ունեմ քո շնորհիվ: Շատ բան ունեմ ասելու քեզանով:

Ու չգիտեմ` բա՞խտ է, թե՞ ճակատագիր, որ այս տարի ամռանը ես առաջին անգամ եղա Արցախում, այն մեծ Արցախում, որը բոլորինս էր ու, հատկապես, քոնը:

Երևի ճակատագիր է, որ այսպես պիտի լիներ, բայց մի բան հաստատ գիտեմ` բախտ է լինել Արցախում, զգալ, ապրել, Արցախում շնչել: Ես բախտավոր եմ հենց քո շնորհիվ: Շնորհակալ եմ քեզ, Տոմ»,- գրել է նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

You may have missed