Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Վլադիմիր Պուտինի հերթական հեռախոսային շփումների ընթացքում քննարկվել են նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները: Գոհունակություն է հայտնվել, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, իսկ շփման գծում իրադրությունը բավականին հանգիստ է:

«Իլհամ Ալիևի հետ զրույցում Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այն շրջաններում, որոնք, եռակողմ հայտարարության համաձայն, վերադարձվում են Ադրբեջանի Հանրապետությանը, գտնվում են քրիստոնեական տաճարներ և վանքեր: Այս առումով նա կարևորել է այդ սրբությունների պահպանությունն ու եկեղեցական բնականոն կենսագործունեության ապահովումը։ Ադրբեջանի նախագահն այդ առումով ըմբռնում է ցուցաբերել և ասել, որ ադրբեջանական կողմը կգործի հենց նման սկզբունքով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *