ԱԱԾ-ն բերման է ենթարկել Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին

ԱԱԾ-ն բերման է ենթարկել Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին: Այս մասին քիչ առաջ Analitik.am-ի հետ զրույցում հայտնել է վերջինի կինը՝ Լուսինե Հովսեփյանը:

Տիկին Հովսեփյանը նաև ասել է, որ ԱԱԾ աշխատակիցներն իրենց հետ են տարել երեխայի համակարգիչն, ինչպես նաև որսորդական հրացանը, որը եղել է առանց փամփուշտների:

«Առավոտյան նախաճաշում էինք, երբ զանգը տվեցին ու մուտք գործեցին մեր բնակարան: Ասացին, որ պետք է խուզարկեն տունը: Ամուսինս պահանջեց, որ ասեն, թե ինչի համար են ուզում խուզարկել, ասացին՝ զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր, ինչ-որ ձայնագրություններ: Ավտոտնակը, տունը և նկուղն ամբողջությամբ խուզարկեցին»,-ասել է Շիրինյանի կինը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *