Ադրբեջանական դիվերսիոն խումբը ծուղակն է գցել շտապօգնության մեքենան և սպանել բժշկին

Բժիշկ Սաշա Ռուստամյանի բուժանձնակազմն առաջնագծից վիրավոր զինվոր տեղափոխելու ճանապարհին, հանդիպելով հայկական զինվորական համազգեստով խմբի, կանգ է առել՝ օգնություն ցույց տալու նպատակով, սակայն հայտնվել է ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական դիվերսիոն խմբի կրակահերթի տակ և զոհվել:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից հայտնում են, որ ռազմական բժիշկները պատերազմի առաջին օրից ռազմաճակատում են՝ ծառայում են կրկնակի երդման ներքո՝ զինվորական և Հիպոկրատի: Ստանալով բժշկի մասնագիտություն և կրելով զինվորական համազգեստ՝ Սաշա Ռուստամյանն այն նվիրյալներից է, ով զոհվեց մասնագիտական պարտքը կատարելիս:

«Սաշա Ռուստամյանի առաքելությունն անավարտ չի մնում. չնայած ստացած բազմաթիվ վնասվածքների՝ վիրավոր զինվորի ու շտապօգնության մեքենայի վարորդի կյանքը հաջողվում է փրկվել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *