Վլադիմիր Պուտինի ցավակցությունը Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ

Վլադիմիր Պուտինը թատրոնի և կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Մոսկվայի դրամատիկական թատրոնի անձնակազմին, նրա ընտանիքին և ընկերներին: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Ցավակցական հեռագրում մասնավորապես  ասվում է.

«Ցավով տեղեկացա Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանի` մեծ դերասան, պայծառ, զարմանալիորեն շնորհալի և հմայիչ անձնավորության մահվան մասին:

Սա մեծ կորուստ է մեր հայրենական  մշակույթի, Ռուսաստանի և այլ երկրների միլիոնավոր մարդկանց, բոլորիս համար: Նրան անկեղծորեն սիրում էին՝ իր մեծ տաղանդի, ջերմության, մասնագիտությանը և հանդիսատեսին նվիրվածության համար:

Մենք հավերժ կպահպանենք Վարպետի՝  ժողովրդական արտիստ Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանի բարի հիշատակը»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *