«Զոհ ունենք, ժողովուրդ, սթափվել է պետք». Էդմոն Մարուքյան

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երկրում տիրող իրավիճակից բխող գործողությունների ճանապարհային քարտեզը ներկայացնելիս նախևառաջ անդրադարձավ խորհրդարանում տեղի ունեցած ջարդարարություններին։ «Զոհ ունենք, ժողովուրդ, սթափվել է պետք»,- ասաց Մարուքյանը՝ անդրադառնալով խորհրդարան ներխուժած ցուցարարի մահվանը։ «Այո՛, ստորագրվել է շատ վատ փաստաթուղթ։ Կարող էր շատ ավելի վատ լինել»,- ասաց Մարուքյանը՝ նշելով, որ այս խնդիրը կարող է հանգուցալուծվել միայն իշխանության կողմից նրա հեռացումով։ «Ոչ մի ուժ ճանապարհային քարտեզ չի ներկայացրել, թե ինչ է պետք անել: Լավ, Փաշինյանը հեռացավ, հետո ի՞նչ պիտի արվի․․․ Սկսվել է մի մեծ քարոզչություն, որ վարչապետը հեռանա, երկրում քաոս կտիրի, ես ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ երկրում հիմա էլ է քաոս»,- նկատեց Մարուքյանը։

Նյութի աղբյուրը` YN.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *