Իմ լույսի կտորն է. Զոհված Նարեկ Հովհաննիսյան քրոջ հուզիչ գրառումը

Նկարում իմ լույսի կտորն է. կրտսեր սերժանտ Նարեկ Հովհաննիսյանը, թանկագին տանկիստս:Նկարում Նարեկն է, սեպտ. 27 ուժգնացած արցախյան պատերազմի մասնակից ու հերոս , շարքային զինվոր Նվեր Հովհաննիսյանի ավագ եղբայրը : …Նարեկն է. տանկի հրամանատարը, խաղաղն ու հզորը: …եղբայրս է. իմ միսն ու արյունը , մորս խոսքով մեր տան տանիքը, իմ հոգին ու հպարտությունը: Նարեկն աշուն է սիրել , գույնզգույն տերևներ , անձրևոտ եղանակ, աղջիկ երեխա , լավ ծաղիկներ ու Նվերին ) Նարեկն ինձ համար միշտ եղել է ու կմնա հոմանիշ բարի, խաղաղ , սիրուն , լույս , պարծանք և հիմա նաև հերոս բառերի համար: Նարեկ Հովհաննիսյանը որդի է, եղբայր, ընկեր , աշակերտ, ուսանող, հարևան,, զինվոր, հրամանատար , ՀԵՐՈՍ:Ստացվեց այնպես, որ մեր տանից ունենք հիմա անմահացած և ողջ ու առողջ տուն դարձած երկու հերոս… Նարեկն իմ թալիսմանն է, հոգիս, տղամարդու և եղբոր իմ իդեալն ու կատարյալ օրինակը …. Ուզում էր ամռանը զորակոչվել զինվորական ծառայության , դիմում էր ներկայացրել, ասում էր ինչքան շուտ գնամ , այնքան շուտ կգամ : Մերժել էին , քանի որ 18ը կլրանալ հուլիսի 27ին , մինչ այդ չէր կարող գնալ… երանի ստացվեր գնալը ամռանը, ու հիմա մեզ հետ լիներ…. Նարեկից պատմում են ` անասելի ուժեղ է եղել և դիմակայել ու պայքարել է քսանմեկ օր շարունակ … միայն քսանմեկերորդ օրը ` հոկտեմբերի 17ին որոշել է մի փոքր հանգստանալ , որ կեսգիշերին զինընկերոջ տարեդարձը շնորհավորի…չի հասցնում… Նարեկը հավասարակշռված զինվոր է եղել, պատասխանատու, չափազանց կոկիկ ու խաղաղ : Մենք արդեն պատրաստել էինք ամեն ինչ , որ հունվարի 8ին վերադառնար, այնքա՜ն գործեր ունեինք անելու մինչև մեր կրտսեր եղբայրը ևս կզորացրվեր… անգամ պայմանավորվել էինք, որ հագնելու է զինվորական համազգեստը , այլ ոչ իր տանկիստի համազգեստը. սև է վերջինս, մայրս չի սիրում, որ մեզնից մեկը սև է հագնվում… ես էլ ծաղիկներս էի ընտրում, որ գալուց հետը ինձ համար բերի…նվերներ էի առել երկուսի համար …..Մենք շատ նման ենք , եթե ճանաչեք մեզնից մեկին մյուսին անհնար է չգուշակել … դրսում հաճախ էին մեզ հարցնում «դուք երևի մեր Նարեկի քույրն եք, այո՞», «հաստատ դու Նարեկն ես, քրոջդ ինչքա՜ն ես նման» , «ո՞նց, զույգ չե՞ք իսկապես»: Մեր միջև երեք տարվա տարբերություն կա, թեպետ Նարեկն ինձնից բարձրահասակ է ու իհարկե ավելի սիրուն….ինձ անգամ ասել են, որ շատ նման ենք , բայց Նարեկի աչքերն ավելի գեղեցիկ է ու մեծ…Տեսքով մեր կրտսեր եղբայրը մեզ նման չէ, և հազիվ թե հավատաք, որ մեր հարազատ եղբայրն . իմ ու Նարեկի համար իրական ՆՎԵՐ, ում համար մենք պատրաստ ենք եղել ամեն ինչ անել … անգամ բանակում նույն զորամասում են ծառայել ու պատերազմի ժամանակ զանգում առաջին հարցը եղել է «ապերը զանգե՞լ է, ե՞րբ, ի՞նչ ասաց…» Երբ Նարեկի զանգն ուշանում էր իմ Նվերն ասում էր.«Լույսը բացվի իրենց մոտ կիջնեմ , տղերքին կգտնեմ..» , հերթով զանգում էր , գտնում Նարեկին …. Սիրած աղջիկ…ինչքան էի վախենում այս թեմայից…Նարեկի ուզողների մասին բոլորը գիտեին մեր դպրոցում ու ամեն տեղ որտեղ Նարեկն էր… սիրում էին, գրում, բակում Անգամ գալիս պտտվում էին սիրուն աղջիկներ … մենք միասին էինք աղջիկների համար նվերներ ընտրում , իսկ Նարեկի ընտրած ծաղիկներն ամսով մնում էր թարմ : Ինձ խոստացել էր , որ չի լինի ընկերուհի բանակային տարիների ընթացքում . դեռ միտքը խառն էր , իսկ ես չէի ուզում սպասեր ու սպասեցներ , հետո գար, գիտակցեր ` փոխվել է, մեծացել. սերն ուրիշ է… ասում էր` քեզ նման աղջիկ եմ ընտրելու, որ սիրուն ու խելացի լինի , համառ ու պահանջկոտ…ասում էր «խելոքների հետ հետաքրքիր չի քունս կտանի ….» Իմ բոլոր կամակորությունները տարել են իմ զինվորները …. Երևի թե ոչ մի քույր այդքան չի խոսել ու գլուխ գովել իր եղբայրներով…Ես նրանց պաշտում եմ . նրանց նմանը չկա! Ցավոք, այսօր խորը հիասթափություն եմ ապրում, իսկ կրտսեր եղբորս աչքերի մեջ չեմ կարողանում նայել… խաղաղվե՜ք և խաղաղեցրե՜ք ողջ մնացած ու անմահացած մեր եղբայներին , նրանց ծնողներին…Նարե՜կ, իմ արծիվ դարձած աղավնի …. 💔

192192Комментарии: 24Поделились: 48НравитсяПоделиться

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *