Պարոն Թորոսյան, եթե եղբորս դին 2 օրվա ընթացքում չգտնեք, այդ դատաբժիշկներին ազատեք աշխատանքից․ Նանե Արզումանյան

Լրագրող Նանե Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ 45 օրյա պատերազմի ժամանակ զոհված եղբոր մարմինը անճանաչելի է եղել և անհրաժեշտ է եղել դատաբժշկական փորձաքննություն։

Նրա խոսքով՝ Հերացի 5 հասցեում գտնվող  Բժշկական գենետիկայի  և առողջության առաջնային պահպանման կենտրոնը պատշաճ պատասխան չի տալիս զոհված զինծառայողների ընտանիքներին։

«Քույրս հարց է տալիս կենտրոնի աշխատակիցներին, նրան պատասխանում են՝ չխառնվեք մեր գործին, արդեն շատ մանրամասն հարցեր եք տալիս։ Չեն ուզում հարցերին պատասխանել, ինչքան կարելի է սպասել։ Մտնում ենք դատաքիմիական, դատաբժշկական սենյակները, կողքի սենյակներում, որտեղ փորձաքննություն պետք է կատարվի, նստած հաց են ուտում»։

Նանե Արզումանյանի խոսքով նա գիտի, որ օրեր առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը արդեն նկատողություն է տվել դատաբժիշկներին, սակայն խնդրում է ավելի գետևողական լինել․ «Եթե եղբորս դին 2 օրվա ընթացքում չգտնեք, այդ դատաբժիշկներին ազատեք աշխատանքից»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *