Իսկ հիմա ասա, Նիկոլ, արյանս պատասխանը ո՞վ է տալու, դո՞ւ, Պուտի՞նը, թե՞ Ալիեւը. խոսքը միակ հարազատ եղբորս մասին է, Նիկոլ

Սա իմ կրտսեր եղբայրն է՝ Սուրեն Մելիքյանը,ծնված 1978 թվի մարտի 25։ Սեպտեմբերի 29 նա,ձեր կոչը լսելուց հետո,մեկնեց ռազմաճակատ կամավոր։ Հոկտեմբերի 7 նա զոհվեց առաջնագծում՝ Մարտակերտի 52 պոստում, որպես հայ, հայրենասեր մարդ։ Մինչ ձեր, այս անհեթեթ պայմանագիր ստորագրելը, բոլորս մխիթարվում էինք, որ նա իր կյանքը զոհաբերել է հանուն մեր հայրենիքի, մեր պատմական արժեքների եւ հողերի, մեր երեխաների ապագայի։ Սակայն դուք ,ձեր այս քայլով զրոյացրեցիք այդ բոլոր արժեքները ։ Հիմա կարող եք բացատրել նրա անչափահաս որդուն թե իnչու է զոհվել նրա հայրը,քանզի դուք ասել էիք մեկ բան, իսկ արեցիք ճիշտ հակառակը։ Իսկ հիմա ասա Նիկոլ արյանս պատասխանը ո՞վ է տալու դու Պուտինը,թե ալիեւը։ Կրկնվում եմ խոսքը միակ հարազատ եղբորս մասին է Նիկոլ !!!

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *