Նարեկ Սարգսյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից

Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, ազատ է արձակվել կալանքից:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Կարեն Մեժլումյանը:

«Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց գրավի միջնորդությունը, և Նարեկ Սարգսյանն ազատ արձակվեց կալանքից 25 մլն դրամի դիմաց»,-ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, նա դեկտեմբերի տեղափոխվել էր Երևան և կալանավորվել: Նրա  նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:  

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *