«Մի՛ հրկիզեք ձեր տները». Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր բանակը, մեր զինվորն անհավասար ու անարդար պատերազմում կանգնեցին մինչև վերջ։ Նրանք միայնակ հերոսաբար կռվեցին մի քանի երկրի բանակների դեմ՝ դիմակայելով առջևից թշնամու, թիկունքից թուլամորթների ու դավաճանների հարվածներին։

2018-ին մենք անհավասար պայքարում հաղթեցինք պետության թալանչիներին, որպես քաղաքացի ուղղեցինք մեր մեջքը, որովհետև հավատացինք մեր հաղթանակին ու չընկրկեցինք նրանց դիզած միլիոնների ու ուժի առաջ։

Որպես պետություն և ժողովուրդ մենք կուղղենք մեր մեջքը և կհաղթենք ամբողջ աշխարհին միայն մի պարագայում, եթե մեկ մարդու նման հավատանք մեր հաղթանակին, հաղթահարենք մեր վախերը, արմատախիլ անենք մեր միջի դավաճաններին և չընկրկենք ոչ մի ուժի առաջ։

Սիրելի՛ արցախցիներ, մի՛ հրկիզեք ձեր տները։ Հայ ժողովուրդը պետք է իր տունը պաշտպանող լինի, ոչ թե՝ հրկիզող։

Մենք կհաղթահարենք մեր ներքին խնդիրները, կուղղենք մեր սխալները, և դուք կվերադառնաք ձեր տները։ Մենք դա կանենք բոլորս միասին, ամենօրյա քրտնաջան աշխատանքով այնքան, որքան պահանջվի։

Մենք որպես ժողովուրդ և պետություն կուղղենք մեր մեջքը։ Հայ ժողովուրդն այլևս երբեք 1915 թիվ թույլ չի տալու, ամբողջ աշխարհի անտարբեր հայացքի ներքո չի ցեղասպանվելու»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *