Արցախում մարդիկ իրենց ձեռքով քանդում, ավերում, այրում են իրենց տունը ու հեռանում (Photo)

Մարդիկ իրենց ձեռքով քանդում, ավերում, այրում են իրենց տունը ու հեռանում: Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Արտուշ Խաչատրյանը և կցել լուսանկարներ Արցախից։

«Գժվելու տեսարաններ ողջ ճանապարհին.

Հասանք Դադիվանք մի հույս շողաց, այնտեղ մկրտություն էր․․․ Հարյուրավոր մարդիկ այսօր եկել էին Դադիվանքին հրաժեշտ տալու, բայց բոլորի մեջ մի հույս կար ու իրար շտապում էին հայտնել.

— Գիտեք Դադիվանքը չենք տալու թուրքին .

Վանքի ներսում հեկեկալով լացում էին տղամարդ, թե կին, վանքի ներքևի փոքրիկ գյուղից վեր էր բարձրանում այրվող մի քանի առանձնատան թանձր ծուխը»,- լուսանկարներին կից գրել է Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ նոյեմբերի 9-ին ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է»,- ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *