«Տղե՛ս, խոստումս ուժի մեջ է՝ քո հարսանիքը Շուշիում ենք անելու». Իշխան Սաղաթելյան

Տղե՛ս, խոստումս ուժի մեջ է՝ քո հարսանիքը Շուշիում ենք անելու: Այս մասին գրել է ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի (ՀՅԴ ԳՄ) ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Այսօր իմացա, որ տղաս՝ 9 տարեկան Վաչես նեղվել է հոր բացակայությունից: Դիմում եմ քեզ՝ տղես՝ Վաչե ջան, վերջին օրերին տուն չէի գալիս, քանի որ ամաչում էի նայել աչքերիդ ու ասել, որ Շուշին ու Արցախի մեծ մասը էլ չկա: Ես անցնող 40 օրերին քեզ չեմ խաբել, տղե՛ս, ես վստահ էի, որ լավ է լինելու…

Հիմա էլ քեզ եւ քո սերնդակիցներին խոստանում եմ, որ Արցախի հարցը մեր սերունդը վերջնականապես լուծելու է եւ դուք ապրելու եք ազատ, անկախ, միացյալ Հայաստանում:

Տղե՛ս, իմ  ժամանակավոր բացակայությունից մի տխրի, բա ի՞նչ անեն այն հարյուրավոր երեխաները, ովքեր շարունակ սպասելու են իրենց հերոս հայրերին: Այս պահին ես պատասխանատու եմ նաեւ իրենց համար, իրենց հերոս հայրերի շիրիմների առաջ, իմ դաշանակցական ընկերների առաջ, ովքեր այս պահին կանգնած են սահմանին: ՊԻՆԴ մնա, տղե՛ս, մորդ ու քույրերիդ կողքին:

Տղե՛ս, խոստումս ուժի մեջ է՝ քո հարսանիքը Շուշիում ենք անելու:

11.11.2020 թ.

ԱԱԾ մեկուսարան»,- գրել է նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

You may have missed