ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե լավ տղաներ էին՝ թող զենք վերցնեին, գնային Ղարաբաղ. Քյարամ Սլոյանի մայր

Եթե նման դադար չլիներ, ապա մեր բոլորի երեխաները կզոհվեին: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասել է Ապրիլյան պատերազմի հերոսներից Քյարամ Սլոյանի մայրը՝ տիկին Զվարթը:

Նշենք, որ արցախյան երկրորդ պատերազմի առաջին իսկ օրվանից ռազմաճակատում է եղել նաեւ Քյարամի ավագ եղբայրը՝ Նվեր Սլոյանը:

Հիշեցնենք` Քյարամը զոհվել է 2016-ի ապրիլին Մարտակերտի դիրքերից մեկում ծավալված մարտական գործողությունների ժամանակ:
Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում: Ժամկետային զինծառայող գնդացրորդ Քյարամը քառօրյա պատերազմի առաջին զոհերից էր:

2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի ՀՀ պետական շքանշանով:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *