Համաձայնագրի չեղարկումը նշանակելու է խաղաղապահների դուրս բերում և պատերազմի տեղափոխում ՀՀ տարածք

Տիգրան Ուրիխանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Նոյեմբերի 5-ին մեկնել եմ Ռուսաստանի Դաշնություն՝ փորձելով ՌԴ գործընկերներիս հետ բոլոր հնարավոր ջանքերով աջակցել պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված Հայաստանի նախաձեռնությանը։

Մինչ այս պահը գտնվում եմ ՌԴ-ում և, հետևաբար, պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ոչ ես, ոչ «Ալյանս» կուսակցության իմ գործընկերները ընդդիմադիր «17 կուսակցությունների» միջոցառումներին չենք մասնակցել և չենք մասնակցելու։

Ցանկանում եմ նշել, որ այս փուլում, հատկապես ռազմական դրության առկայության պայմաններում, նման գործողությունների ձևաչափը պետք է համաձայնեցված լիներ։ Առկա իրավիճակում գործողությունների նման ձևաչափը վտանգավոր է պետության համար:

Ուստի կոչ եմ անում այս օրհասական պահին անկախ քաղաքական տարաձայնություններից համախմբվել սահմանադրականության, ու կայունության, գաղափարիներով՝ թույլ չտալու պետականության խարխլում։ Պատերազմական գործողությունների դադարեցումն այս պահին անայլընտրանք է։ Համաձայնագրի չեղարկումը նշանակելու է խաղաղապահների դուրս բերում և պատերազմի տեղափոխում ՀՀ տարածք։

Միանշանակ է , որ տեղի ունեցածը ողբերգություն է, և այդ իրադրությունը պետք է ժամանակի հետ փոխել, բայց կարող էր լինել այնպիսի ողբերգություն, որի հետևանքն անդառնալի կլիներ։
Ելնելով վերոգրյալից՝ հարկավոր չէ «Ալյանս» կուսակցությունն այլևս դիտարկել 17 կուսակցությունների գործողությունների տրամաբանության մեջ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *