Նիդեռլանդական կոալիցիան ցանկանում է զենքի էմբարգո դնել ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի դեմ

Նիդեռլանդների «Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցություն», «Քրիստոնեա-դեմոկրատական կոչ», «Դեմոկրատներ-66» և «Քրիստոնեական միություն» կառավարական կուսակցությունները ցանկանում են, որ ԵՄ-ն զենքի էմբարգո կիրառի ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի դեմ՝ որպես պատժամիջոց տարածաշրջանում տարբեր հակամարտություններով Թուրքիայի ներգրավվածության, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի պայքարում ներգրավվածության համար: Այդ մասին հայտնում է նիդերլանդական NOS կայքը:

Հոդվածում նշված է, որ չորս կուսակցությունները արտաքին գործերի նախարարության բյուջեի քննարկման ժամանակ այդ մասին միջնորդություն են ներկայացրել: Անկարայի կառավարությունը խախտում է միջազգային իրավունքը` Լիբիայում և Արևելյան Միջերկրական ծովում զինված բախումներին ներգրավվելու միջոցով: Այնտեղ Թուրքիան նավթի որոնման աշխատանքներ է կատարում Հունաստանին պատկանող տարածքում:

Ըստ կոալիցիոն գործընկերների՝ կաբինետը պետք է աշխատի զենքի էմբարգոյի ուղղությամբ Եվրամիության համատեքստում:

«Թուրքիան կրկին ու կրկին անցել է սահմանը: Վճռական միջոցառումների ժամանակն է»,- ասել է «Քրիստոնեական միություն» կուսակցության՝ խորհրդարանի անդամ Ջոել Վուրդեվինդը:

Նրա խոսքերով՝ Թուրքիան սիրիացի ջիհադիստների է տեղափոխել Լեռնային Ղարաբաղում կռվելու:

«Դեմոկրատներ-66» կուսակցության ներկայացուցիչ Սջոերդ Սջորդսման Թուրքիան որակել է որպես «սրիկա պետություն»:

«Եթե Էրդողանը կայունություն խթանելու փոխարեն ռազմական բախում է հրահրում, մենք պետք է հստակ գիծ քաշենք՝ այլևս ոչ մի զենք Թուրքիային, քանի դեռ դա շարունակվում է»,- ասել է նա:

«Քրիստոնեա-դեմոկրատական կոչ» կուսակցությունից Մարթայն ֆան Հելվերտն էլ նշել է. «Վատ է, որ ստիպված ենք, բայց մենք ուզում ենք, որ ԵՄ-ն զենքի էմբարգո դնի ՆԱՏՕ-ի մեր դաշնակցի վրա: Մենք պետք է պաշտպանենք անմեղ քաղաքացիական անձանց»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *