Կրեմլը հակադարձել է Էրդողանի՝ Ղարաբաղում թուրք խաղաղապահներ տեղակայելու մասին խոսքերին

Լեռնային արաբաղում Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ խաղաղապահ առաքելության հնարավորությունը երբեք չի քննարկվել: Այսպես է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հակադարձել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի՝ համատեղ դիտարկման կենտրոնի մասին խոսքերին, տեղեկացնում է РИА Новости-ն:

«Ղարաբաղում համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չի եղել, դա երբեք չի քննարկվել: Փոխգործակցության տարածքը կլինի Ադրբեջանի տարածքում: Դա Ղարաբաղը չի լինի: Եվ խոսքը մոնիթորինգային կենտրոնի մասին է»,-ասել է նա:

Նախօրեին Ռուսաստանբի ԱԳՆ-ն արդեն մերժել էր թուրք խաղաղապահների առաքելությունը ԼՂ-ում: Չնայած դրան՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ ԼՂ-ում կգործեն ՌԴ և Թուրքիայի խաղաղապահ ուժերը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *