Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Գագիկ Ծառուկյանի մեղադրանքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե հոկտեմբերի 28-ին Ռուսաստանը պատրաստ է եղել խաղաղապահներ տեղակայել ԼՂ-ում, բայց վարչապետ Փաշինյանը դեմ է եղել և միայն «Շուշին հանձնելուց հետո» է համաձայնել.

«Այսինքն՝ էդպե՞ս է եղել պայմանավորվածությունը՝ Շուշին կընկնի, նոր ես կհամաձայնե՞մ: Սա, իհարկե, բացարձակ անհեթեություն է, որը փաստերով է արձանագրվում: Հոկտեմբերի 2-ին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ես հայտարարել եմ, որ կողմ եմ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայմանը: Նույնը ես կրկնել եմ հոկտեմբերի 25-ին հնդկական «Վիոն» հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Այսինքն, հոկտեմբերի 22-ին և 25-ին հրապարակային կողմ արտահայտվելով խաղաղապահների տեղակայմանը՝ որևէ կերպ չէի կարող հոկտեմբերի 28-ին դեմ արտահայտվել դրան, սա պարզ տրամաբանություն է»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *