Իրավապահները բերման ենթարկեցին Էդուարդ Շարմազանովին,Արսեն Բաբայանին, Կարինե Աճեմյանին և Վահրամ Բաղդասարյանին

Ի թիվս բազմաթիվ քաղաքացիների՝ իրավապահներն Ազատության հրապարակից քիչ առաջ բերման ենթարկեցին նաև «Հայրենիք» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանին:

Նա նշեց, որ իրեն չեն տեղեկացրել՝ ինչու են հեռացնում տարածքից, կամ ուր են տանում:

Ոստիկանները բերման ենթարկեցին նաև ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովին, Վահրամ Բաղդասարյանին, Կարինե Աճեմյանին:

Նշենք, որ հրապարակում այս պահին կենտրոնացված են մեծ թվով ոստիկանական ուժեր և բեռնատար մեքենաներ, որոնցով էլ տեղափոխում են բերման ենթարկվածներին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *