Թող Ինքը Հրաժարական Տա, Մենք Նիկոլ Փաշինյան Չարիքից Պրծնենք, Հետո Կերևա.Գևորգ Պետրոսյան

Ինչպես արդեն հայտնի է, Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պա տերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել: Նրա խոսքով․ Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցա վոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռա զմական իրադրության խորը վերլուծության եւ այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով:

Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի եւ սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ:Մենք պետք է վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու եւ անցյալի սխալները չկրկնելու համար:

Ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների առաջ, ովքեր իրենց կյանքով են պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացությամբ փրկել են արցախահայությանը:Մենք պայքարեցինք մինչեւ վերջ: Եւ մենք հաղթելու ենք: Արցախը կանգուն է: Կեցցե՛ Հայաստանը: Կեցցե՛ Արցախը:

Տեսանյութ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *