«Թքա՛ծ ունեմ էս կեղտոտ ու զզվելի քաղաքական խաղերի վրա». Գարիկ Պապոյան

«Թքա՛ծ ունեմ էս կեղտոտ ու զզվելի քաղաքական խաղերի վրա». Գարիկ Պապոյան

Հաղոդավաոր Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թքա՛ծ ունեմ էս կեղտոտ ու զզվելի քաղաքական խաղերի վրա: Սրանք ո՞վ են, որ մեզ ԲԱԺԱՆԵՆ:

Ինչի սրա՞նք էին մեզ ՄԻԱՎՈՐԵԼ:

Ոչինչ մի՛ արեք, հանգստացե՛ք:

Մենք ՀԵՐՈՍՆԵՐ ունենք դիմավորելու:

Մենք, բացի մեր հորից ու մորից, ՀԵՐԵՐ Ու ՄԵՐԵՐ ունենք պահելու:

Գարիկ Պապոյան

Մի՛ արեք ժողովուրդ… Մի՛ ոգևորվեք ոչ մի քաղաքական կոչից, ՈՉ ՄԻ ԿՈՂՄԻ…

Ջնջե՛ք բոլոր են լրատվականներին, որոնք փորձում են մեր ուղեղները մաքսիմալ ձեռնտու վաճառել:

Ջնջեք նրանց, ովքեր, առանց վարանելու, մեր մեջի «կեղտը» ուղիղ եթերով ցույց են տալիս ամբողջ աշխարհին, որ բոլորը մեզ հիշեն ոչ թե ՀԵՐՈՍ, այլ գող ու ավազակ…

Մի՛ թույլ տվեք՝ մեզ թունավորեն… խնդրում եմ…

Խոնարհվում եմ մեր ԶԻՆՎՈՐԻ առաջ…

Խոնարհվում եմ մեր Սփյուռքի առաջ…

Խոնարհվում եմ օր ու գիշեր իրենց «պադյեզդի» դեմը զինվորի համար հաց ու ջուր հավաքող անչափահասների առաջ…

Խնդրում եմ… Պահեք ձեզ մեր ընկած ՏՂԵՐՔԻՆ արժանի…»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *