Վաղը Ազատության հրապարակում հանրահավաք կլինի. 17 կուսակցությունների խորհրդի հայտարարությունը

17 կուսակցությունների խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է․

ՍԻՐԵԼԻ´ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Ցավոք, երեկ գրվեց մեր պատմության ամենաամոթալի էջը: Ռազմաճակատում սեփական արյամբ հող ու պետականություն պաշտպանող զինվորի և բոլորիս թիկունքում ազգադավ համաձայնագիր է ստորագրվել: Այս պահին խիստ անհրաժեշտություն են մեր հավաքական միասնականությունը, ներքին խժդժությունների և սադրանքների բացառումը:

Վաղը՝ նոյեմբերի 11-ին, ժամը 13:00-ին Ազատության հրապարակում հրավիրում ենք հանրահավաքի, ուր ձեզ կներկայացնենք ստեղծված իրավիճակից ելքը:

17 կուսակցությունների խորհուրդ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

You may have missed