Արարատ Միրզոյանի դեմ հարձակման գործով արդեն իսկ կա 2 ձերբակալված անձ․ Փաշինյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ հարձակման գործով արդեն իսկ կա երկու ձերբակալված անձ։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գիշերը ցուցարարները ներխուժել էին կառավարության և ԱԺ շենքեր, ջարդուփշուր արել գույքը, շրջափակել էին Միրզոյանին տեղափոխող ավտոմեքենան և ծեծի ենթարկել ԱԺ նախագահին: Ավելի վաղ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Արարատ Միրզոյանը վիրահատվում է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *