Ռուս խաղաղապահներով բեռնված 10-րդ ինքնաթիռը մեկնել է Լեռնային Ղարաբաղ

Ռուս խաղաղապահներին տեղափոխող 10-րդ Իլ-76 ինքնաթիռը Ուլյանովսկից թռիչք է կատարել դեպի Ղարաբաղ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Ռազմատրանսպորտային ավիացիայի՝ ռուս խաղաղապահներով 10-րդ Իլ-76 ինքնաթիռը թռիչք է կատարել «Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայանից։ Օդանավում են խաղաղապահ միավորման անձնակազմը, նյութական միջոցներ և ռազմական փոխադրիչներ»,-ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորտվել էր, որ ռուս խաղաղապահ ուժերը տեղափոխող 9 ինքնաթիռ մեկնել է Լեռնային Ղարաբաղ:

ՌԴ ՊՆ-ում շեշտել են, որ ընդհանուր առմամբ խաղաղապահ առաքելության իրականացման համար Լեռնային Ղարաբաղ է մեկնելու 1960 զինծառայող, ինչպես նաև 90 զրահափոխադրիչ ու 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *