Խուսափելով Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ ես տվել եմ իմ համաձայնությունը․ Արայիկ Հարությունյան

Խուսափելով Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ ես տվել եմ իմ համաձայնությունը․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելիʹ հայրենակիցներ,

Այսօր ամբողջ օրը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք պшտերшզմшկшն գործողությունների դադարեցմանն ուղղված մեր անելիքները: Նախօրոք քննարկումներ եմ ունեցել նաև ԱՀ Ազգային ժողովի հետ և ստացել պատգամավորների գերակշիռ մեծամասնության համաձայնությունը:

Հաշվի առնելով ներկա ծшնրшգույն վիճակը և խուսшփելու համար հետագա մարդկային մեծաքանակ կ որուստներից և Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պшտերшզմը:

Ինչ վերաբերում է ստորագրված եռակողմ հայտարարությանը, ապա դրա վերաբերյալ մանրամասնորեն հանդես կգամ ավելի ուշ:

Իմ խորին ցшվшկցություններն ու հպարտությունն եմ հղում մեր նшհшտшկների հարազատներին ու ողջ ժողովրդին: Մենք դեռ ժամանակ կունենանք զ ոhվшծ հերոսների հարազատների ու մեր զինվորականների հետ երկխոսություն ունենալ մեր անելիքների շուրջ:

Խոնարհումս բոլոր այն անձանց, ովքեր իրենց փոքրիկ լուման անգամ ներդրեցին Հայրենիքի պաշտպանության ծшնր գործում»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *